Կատարակտ երեխաների մոտ

Թեգեր՝ Կատարակտ

Մանկական բաժանմունքում բարձր տեսողական ելքով կատարվում են վիրահատություններ բնածին և ձեռքբերովի կատարակտի /ոսպնյակի պղտորում/ կապակցությամբ:

Վիրահատությունը կատարվում է 4 ամսական հասակից, երբ հնարավոր է լինում երեխային քնեցնել ընդհանուր անզգայացմամբ: Այդ հասակում կատարվում է պղտոր ոսպնյակային մասսաների հեռացում՝ առանց արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի:

1 տարեկան հասակում ոսպնյակի հեռացումն ուղեկցվում է միաժամանակյա արհեստական ոսպնյակի տեղադրմամբ: Տեղադրվող ոսպնյակը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում:

Վիրահատությունը կատարվում է գերժամանակակից սարքավորումներով. կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա, ոսպնյակային մասսաների իրիգացիա-ասպիրացիա: Տեղադրվում են հիմնականում փափուկ արհեստական ոսպնյակներ, երբեմն անհրաժեշտ է լինում կոշտ ոսպնյակի տեղադրման անհրաժեշտություն: Ոսպնյակի ընտրությունը խիստ անհատական է, յուրաքանչյուր աչքին համապատասխան: Վիրահատական կտրվածքը կատարվում է շատ փոքր, վիրահատությունն ավարտվում է առանց կարի: Նպատակը աչքի արտաքին հյուսվածքների թափանցիկությունը և հայելայնությունը ապահովելն է:

Կատարակտի կապակցությամբ հիվանդին վիրահատում են որքան հնարավոր է վաղ, որպեսզի զարգացնենք տեսողությունը վիրահատված աչքում՝ այսպիսով խուսափելով մի ախտորոշումից, որը կոչվում է ամբլիոպիա /աչքի ծուլություն/:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer