Հարցազրույց գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյանի հետ

22 ապրիլի 2014 | Գլաուկոմա | Цитата

Հնարավոր է փրկել տեսողությունը գլաուկոմայի հայտնաբերման ցանկացած փուլում. գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյան

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի (ԱԿ) բացման օրից գործում է գլաուկոմայի բաժանմունքը: 2000թ. վերջինիս հիմքի վրա ստեղծվեց գլաուկոմատոլոգիական հանրապետական կենտրոնը, որն էլ միավորվել է գլաուկոմայի բաժանմունքին: 2001 թվականից առ այսօր բաժանմունքը ղեկավարում է ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Ոսկանյանը:

Գլաուկոմայի բաժանմունքում մատուցվող ծառայությունների մասին զրուցեցինք Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյանի հետ:

– Ի՞նչ ծառայություններ է մատուցում ԱԿ գլաուկոմայի բաժանմունքը:

– Գլաուկոմայի բաժանմունքում իրականացվում է ակտիվ կլինիկական և գիտահետազոտական գործունեություն: Կատարվում են վիրահատություններ, որոնք եզակի են հանրապետությունում՝ կատարակտայի և գլաուկոմայի համատեղ վիրահատություններ, «Ահմեդ» փականի իմպլանտացիա, Առաջային խցիկի շունտավորում: Վիրահատության այս միջոցը մի քանի տարի է, ինչ կիրառության մեջ է մտել: Սա փոքր ինվազիվ մեթոդ է, տևում է մոտ 3-5 րոպե, բայց հիվանդներն ազատվում են աչքի մեջ անընդհատ դեղորայք կաթեցնելու բավականին տհաճ պարտավորությունից: Բացի այդ, կենտրոնում կատարվում են նաև հակագլաուկոմատոզ վիրահատություններ, մանկական և երիտասարդական (յուվենիլ) գլաուկոմայի բուժում, ինչպես նաև լազերային և օպերատիվ միջամտություններ:

 

– Տեխնիկական ի՞նչ հնարավորություններ ունի կենտրոնը:

– Այսօր կենտրոնը հագեցած է բոլոր գերժամանակակից սարքավորումներով, որոնք ապահովում են ախտորոշման և բուժման բարձ որակ: «Hiedelberg» սարքավորումը, որով մենք այժմ աշխատում ենք, վերջին սերնդի օպտիկական կապակցվածության տոմոգրաֆ է, որը ցույց է տալիս եռաչափ պատկեր (3D): Եռաչափ պատկերը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը զարգացման ամենավաղ շրջանում: Կենտրոնում կիրառվում է նաև Հայաստանում միակ «Վիսանտե» սարքավորումը' նախատեսված աչքի առաջնային հատվածի ախտաբանության ախտորոշման համար, որը պարզապես անփոխարինելի է գլաուկոմայի և եղջերաթաղանթի հիվանդությունների ախտորոշման գործընթացում' թե՛ վիրահատությունից առաջ, թե՛ հետո:

– Հնարավո՞ր է ամբողջովին բուժել գլաուկոման:

– Գլաուկոման այն հիվանդությունն է, երբ վերադարձնել տեսողությունն ամբողջությամբ անհնար է: Որքան շուտ դիմի հիվանդը, այնքան տեսողության ավելի բարձր մակարդակ կկարողանանք պահպանել: Հիվանդության զարգացման որ փուլում էլ հիվանդը դիմի, մենք երաշխավորում ենք կանգնեցնել հիվանդության զարգացումը և տվյալ փուլում պահպանել տեսողության մակարդակը: Գլաուկոմայի բուժումն ամբողջ աշխարհում՝ հիվանդության զարգացումը կանգնեցնելն է:

 

– Իսկ կատարակտայի՞ դեպքում…

– Կատարակտայի բուժումն ավելի է գոհացնում հիվանդներին: Միայն լույսը տարբերակող մինիմալ տեսողությամբ հիվանդը կարող է մտնել կենտրոն և ամբողջովին վերականգնված տեսողությամբ հաջորդ օրը տուն վերադառնալ:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Գլաուկոմա
• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի շարունակական համագործակցութունը Ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ• Մանկական գլաուկոմա. Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համագործակցում է աշխարհահռչակ Glaukos կազմակերպության հետ• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է կիրառվել «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Հոկտեմբերի 12-15 Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կատարվում են վիրահատություններ աչքի առաջային խցիկի միկրոշունտավորում• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կիրառվել է «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Նորագույն վիրահատություններ• Գլաուկոմայի նորագույն բուժում ամերիկյան Glaukos կորպորացիայի հետ համատեղ• Գլաուկոմայի նորագույն բուժում
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer