Եղջերաթաղանթի պրոթեզավորման ներդրումը Հայաստանում

Եղջերաթաղանթի պրոթեզավորումը իրենից ներկայացնում է արհեստական եղջերաթաղանթի փոխպատվաստում: Մարդկային եղջերաթաղանթի փոխպատվաստումը (կեռատոպլաստիկա) կատարվում է ողջ աշխարհում դեռևս 1905 թվականից, սակայն արհեստական եղջերաթաղանթի (կեռատոպրոթեզի) փոխպատվաստումը ներդրվել է ընդամենը 10 տարի առաջ:

Եղջերաթաղանթի փոխատվաստումը կատարվում է այն դեպքերում, երբ եղջերաթաղանթի կենտրոնական հատվածը պղտորված է որևէ հիվանդության արդյունքում (բորբոքային հիվանդուրյուններ, թափանցող վնասվածքներ, դիստրոֆիաներ, դեգեներացիաներ), որը հանգեցնում է տեսողության սրության կորստի:

Արհեստական եղջերաթաղանթի (կեռատոպրոթեզ) փոխպատվաստումը ցուցված է այն դեպքում, երբ հիվանդի մոտ առնվազն 2 անգամ եղել է փոխպատվաստված մարդկային եղջրենու թաղանթի օտարում, տեսողության սրությունը 0.1-ից ցածր՝ և կրկին փոխպատվաստումը միևնույն է արդյունավետ չի լինում:

Դա վերաբերում է այն իրավիճակներին, երբ առկա է եղջերաթաղանթի խորը անոթավորում, որը կարող է զարգանալ տարբեր հիվանդությունների արդյունքում. քիմիական այրվածքներ, թերմիկ այրվածքներ, եղջերաթաղանթի խոցեր:

Աչքի սպիական հիվանդությունների արդյունքում հաճախ վնասվում են լիմբալ ցողունային բջիջները և աչքի մակերեսը պատվում է լորձաթաղանթով (կոնյուկտիվայով), որի հետևանքով տեսողությունը զգալի նվազում է: Նման իրավիճակներում հիվանդի տեսողության վերականգնումը հնարավոր է միայն կեռատոպրոթեզավորման միջոցով:

16 հիվանդից 10-ի մոտ տեսողությունը զգալի բարձրացել է: Այդ հիվանդներից ոմանք կույր էին 5-12 տարի:

Հայաստանում առաջին անգամ Ս.Վ Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում կատարվել է արհեստական եղջերաթաղանթի փոխպատվաստում 16 հիվանդի Boston-յան Dohlman I տեսակի կեռատոպրոթեզով: Վիրահատությունը բացառվում է այն դեպքերում, երբ առկա է չկարգավորված գլաուկոմա, քրոնիկ կամ ռեցիդիվող ներակնային բորբոքում:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer