Աչքի պլաստիկ վիրաբուժություն

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում կատարվում են մի շարք պլաստիկ վիրահատությւոններ, որոնք միակն են Հայատանում:

Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ արցունքահոսության կապակցությամբ իրականացվում է սիսլիկոնային ինտուբացիայով դակրիոցիստոռինոստոմիա: Այս վիրահատության շնորհիվ բուժում են ստանում և բնածին, և ձեռքբերովի, և հետտրավմատիկ խրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները:

Պտոզը հանդիսանում է վերին կոպի կախվածությունը, որը հանդիսանում է և կոսմետիկ դեֆեկտ և կարող է բերել աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման:

Հատկապես ծանր աստիճանի պտոզը նախկինում հանդիսանում էր անբուժելի պաթոլոգիա: Ներկայումս Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը տարածաշրջանում հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում աշխարհում լավագույնը հանդիսացող սիլիկոնային լարերի միջոցով:

Կոպերի ուռուցքները հանդիսանում են բավականին տարածում ունեցող պաթոլոգիա: Հաճախ ուռուցքի հեռացումից հետո մնում է կոպեզրի 50%-ից մեծ դեֆեկտ: Երբեմն անհրաժեշտ է լինում հեռացնել ամբողջ կոպը: Պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվում են կոպերի վերականգնողական վիրահատություններ, որոնց միջոցով վերականգնվում է կոպի և անատոմիան և ֆունկցիան:

Դիմային ներվի պարիեզից հետո առաջանում է լագոֆթալմ, որը բնորոշվում է վերին կոպի փակվելու ֆունկցիայի բացակայությամբ: Լագոֆթալմը հանդիսանում է և կոսմետիկ դեֆեկտ, և խիստ վտանգավոր վիճակ ակնագնդի համար: Լագոֆթալմը անգամ կարող է բերել ակնագնդի կորստի: Տարածաշրջանում Մալայանի անվան Աչքի կենտրոնը հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում են աչքի պլաստիկ վիրահատություններ լագոֆթալմի վերացման համար ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer