Անհասության ռեթինոպաթիայի ախտորոշման և բուժման ներդրումը Հայաստանում

Անհասության ռեթինոպաթիան դա ցանցաթաղանթի անոթային պրոլիֆերատիվ ախտահարում է, որը հաճախ վաղաժամ և ցածր քաշով ծնված երեխաների տեսողության անվերադարձ կորստի պատճառ է դառնում: Հիմնական գործոններն են. երեխայի քաշը՝ ծնվելիս մինչև 2000գր. հեստացիոն ժամկետը մինչև 31-32 շաբաթ:

Երեք տարի է, ինչ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի, լազերային բաժանմունքի, 8-րդ հիվանդանոցի և Համալսարանական կլինիկայի մանկական ակնաբուժների և նեոնատոլոգների հետ համատեղ տարվում է անհաս երեխաների անհասության ռեթինոպաթիայի հայտնաբերման և լազերային բուժման կոմպլեքսային աշխատանք: Աշխատանքը համակարգվում է Ս.Վ. Մալայանի անվան կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Ռուզաննա Գևորգի Հարությունյանի կողմից: Կազմված է աշխատանքային խումբ, սահմանված է աշխատանքային գրաֆիկ վաղաժամ ծնվաժ երեխաների վաղ հայտնաբերման և բուժման համար:

Հետազոտվել են շուրջ 600 երեխա որոնցից 50-ին կատարվել է ցանցաթաղանթի ֆոտոլազերկոագուլյացիա՝ կանխարգելվել ախտաբանական պրոցեսի զարգացումը երեխայի ցանցաթաղանթում: Բոլոր երեխաները շարունակում են հսկողությունը մինչև 3 տարեկան հասակը՝ խիստ պարբերականությամբ:

Անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերման և բուժման ծրագիրը հաստատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից 2010թ.-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է «Լույս հայի աչքերին» հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության կողմից, որին հայտնում ենք մեր երախտագիտությունը:

«Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրի և ՀՀ Առողջապահության Նախարարության օժանդակությամբ պլանավորվում է կազմակերպել անհասության ռեթինոպաթիայի IV և V ստադիայի դեպքում բուժման երրորդ՝ ներակնային վիրահատության էտապը Հայաստանում: Խնդրի լուծումը թույլ կտա համապատասխան բուժումը կազմակերպել Երևանում, տեղի մասնագետների և սարքավորումների առավելագույն ապահովվածության շնորհիվ:

2010-2013թթ.-ին սկրինինգի է ենթարկվել 8717 անհաս նորածին:

Նրանցից 65-ին կատարվել է ցանցենու դիոդային լազեր կոագուլյացիա:

26 երեխայի կատարվել է ավաստինի ինտրավիտրեալ ներարկում:

Սկրինինգի են ենթարկվել 2000 գր.-ից պակաս և 34 շաբաթից վաղ ծնված երեխաները:

Նպատակը՝ փրկելն է անհաս նորածնի աչքերը անվերադարձ կուրության վտանգից:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer