Վերջին սերնդի Visante OCT 1000 (Zeiss)-ն արդեն մեր կենտրոնում

Թեգեր՝ Visante OCT 1000, Zeiss

Վերջին սերնդի Visante OCT 1000 (Zeiss)-ն արդեն մեր կենտրոնումՍ.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնը համալրվել է աննախադեպ, Հայաստանում միակ աչքի առաջային հատվածի՝ Visante OCT 1000 (Zeiss) ակնային կոհերենտ շերտագրով: 

Առաջին ախտորոշիչ սարքավորումն է, որ թույլ է տալիս ստանալ աչքի առաջային հատվածի բարձր ճշգրտությամբ, մանրագույն մանրամասներով լայնակի կտրվածք` առանց անզգայացման և բարդ իմերսիոն սարքավորման կիրառման:

Թույլ է տալիս in vivo ստանալ աչքի առաջային հատվածի օպտիկական կտրվածքը և հետազոտել հետևյալ կառույցները`

• Եղջրենի
• Լիմբի և հարակից սկլերայի գոտի
• Աչքի առաջային խցիկի անկյուն
• Ծիածանաթաղանթ
• Ոսպնյակ և ներակնային արհեստական ոսպնյակ

Կլինիկական կիրառումը

• Եղջրենու ախտորոշում և վիրաբուժություն
• Կերատոկոնուսի ախտորոշում
• Ռեֆրակցիոն վիրաբուժություն /PRK, LASIK, FemtoLASIK/
• Գլաուկոմայի ախտորոշում և բուժում
• Կատարակտի ախտորոշում և բուժում



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer