Հարցազրույց Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Ելենա Ալեքսանդրի Մալայանի հետ

Թեմա՝ Կրոսլինկինգ տեխնիկայի կիրառման արդյունավետությունը

Cross-linking–ը Գերմանիայում և Շվեյցարիայում մշակված կերատոկոնուսի բուժման նորագույն եղանակ է, որը լայն կիրառում ունի Եվրոպական առաջատար կլինիկաներում և արդեն շուրջ 3 տարի է նաև Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում:

Կիրառելով հատուկ մշակված լազերի դոզավորված ուլտրամանուշակագույն ճառագայթումը եղջրենու ստրոմալ շերտի վրա, հաջողվում է արգելակել, իսկ երբեմն նույնիսկ կանգնեցնել կերատոկոնուաի առաջընթացը և խույս տալ եղջրենու փոխպատվաստման անհրաժեշտությունից: Cross-linking միջամտությունը բացարձակ անցավ է, արվում է ամբուլատոր պայմաններում և տևում է 40-80 րոպե:

Միջամտության առաջին փուլում կաթեցվում են լուսազգայուն բաղադրիչ պարունակող հատուկ կաթիլներ, դրանցով հագեցնելով եղջրենու ստրոմալ շերտը:

Երկրորդ փուլը վերընշված լուծույթով հագեցված եղջրենու վրա լազերի ազդեցությունն է:

Միջամտության արդյունքում տեղի է ունենում եղջրենու “ցեմենտապատում”' նրա կառուցվածքի ամրացմամբ, ինչը դանդաղեցնում է նրա բարակեցումը և արտակորվելը կենտրոնում:

Այսպիսով կանգնեցվում է կերատոկոնուսի առաջընթացը և աչքի ռեֆրակցիան մնում է կայուն:

Շվեյցարացի պրոֆեսոր Թեո Զայլերը, որ հանդիսանում է մեթոդի հիմնադիրներից մեկը, ասել է. ”եթե իմ որդին տառապեր կերատոկոնուսով, ես կանեի նրան այդ բուժումն արդեն վաղը”:

Ե՞րբ և ո՞ր դեպքում է ցուցված կրոսլինկինգի միջամտության անցկացումը

- կերատոկոնուսի I-II ստադիաներում երբ հիվանդությունն առաջընթացող է:

Ինչպե՞ս է անցկացվում բուժումը և ինչքան է այն տևում

-միջամտության ընթացքը բաժանվում է 8 իրար հաջորդող փուլերի և տևում մոտ 80 րոպե:
1ին փուլ. աչքի պրեմեդիկացիա բիբը նեղացնող կաթիլներով
2րդ փուլ. տեղային կաթիլային անզգայացում
3րդ փուլ. կոպլայնիչի տեղադրում և եղջրենու էպիթելազերծում
4րդ փուլ. Lidokain-ի կաթիլների կաթեցում
5րդ փուլ. Riboflavina fosfato կաթիլների կաթեցում, 10-15 րոպե
6րդ փուլ. Soluzione di riboflavina Կաթեցում և Ուltramanushakaguyn ճառագայթման սկիզբ՝ լազերի մոնիտորի միջոցով իրական ժամանակում հսկողությամբ:
7րդ փուլ. շարունակվում է կաթիլների կաթեցումը յուրաքանչյուր 2-3 րոպեն՝ լազերի ներգործության ողջ ժամանակահատվածում
8րդ փուլ. եղջրենու մակերեսի լավ լվացում, հակաբորբոքային կաթիլներ կաթեցում և եղջրենու վրա բուժիչ կոնտակտային լինզաի տեղադրում, որը հեռացվում է 5 օրից:

Որո՞նք են կրոսլինկինգ միջամտության հակացուցումները

1. 400մկ-ից փոքր հաստությունը եղջրենու ամենաբարակ կետում: 
2. եղջրենու հերպետիկ վարակով, եղջրենու բորբոքային հիվանդություններով /կերատիտներ/, արցունքային թաղանքի անբավարարությամբ /չոր աչքի համախտանիշ/ հիվանդները կրոսլինկինգի թեկնածուներ չեն:

Ո՞րն է տվյալ բուժման առավելությունը

Կերատոկոնուսի առաջընթացի դանդաղում, ռեֆրակցիայի կայունացում, Եղջրենու փոխպատվաստման անհրաժեշտության կանխարգելում: Որպես կանոն, բուժումն անցկացվում է միանվագ և տալիս է կայուն արդյունքներ 8-10 տարվա համար /եղջրենու ստրոմալ կառույցների նորացման ժամանակաշրջան/, ինչից հետո միջամտությունը կարելի է կրկնել անհրաժեշտության դեպքում:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer