Մեր նվաճումները

17 հունիսի 2014 | Նորություններ | Цитата

Ջերմ, հոգատար մթնոլորտում մեր մասնագիտացված անձնակազմը լավագույնս կլուծի տեսողության հետ կապված Ձեր խնդիրները: Ժամանակակից և բազմակողմանի մեր ծառայությունները ներառում են ակնաբուժության բոլոր ոլորտները՝ ախտորոշում, բուժում, վիրահատություն:

Ս․ Վ․ Մալայանի անվան կենտրոնը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատությունը՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս բոլորը մեզ թույլ են տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները:

Արտասահմանում /մասնավորապես ԱՄՆ-ում/ վերապատրաստված և վկայագիր ստացած մեր բժիշկները մասնագիտացած են ակնաբուժության բոլոր ասպարեզներում՝ ախտորոշում, բուժում և վիրահատում:

Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:

Կենտրոնում գործում են 7 բաժանմունքներ՝ կոնսուլտատիվ պոլիկլինիկա, մանկական, գլաուկոմայի, անոթային պաթոլոգիայի, աչքի բորբոքային հիվանդությունների, վնասվածքաբանական և վիտրեո-ռետինալ, ախտորոշիչ և լազերային բուժման բաժանմունք: Այսօր մեր կենտրոնը հագեցած է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի արտադրության այնպիսի հզոր բժշկական սարքավորումներով, որոնք համարյա 100%-ով բացառում են որևէ սխալ՝ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակ:

Մեր Կենտրոնի 35-ամյա պատմության մեջ հնարավոր եղավ առաջին անգամ Հայաստանում կատարել հիմնային վիրաբուժական միջամտություններ՝ արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, եղջերաթաղանթի պատվաստում, ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, բազմաթիվ նորագույն ախտորոշիչ մեթոդների ներդնում, առաջին անգամ կիրառվել են ցանցաթաղանթի հետտրավմատիկ հետևանքները /շերտազատում, պատռվածքներ և ներակնային օտար մարմին/, ռեֆրակցիայի լազերային միջամտություններ /PRK, LASIK/, հակագլաուկոմատոզ շունտերի տեղադրում և այլ:

Այդ բոլոր վիրահատությունների համալիր օգտագործումը նոր էջ բացեց մեր Հանրապետության ժամանակակից ակնային հիվանդությունների բուժման բնագավառում:

Բացի փորձի փոխանակումից և պրակտիկ գործունեությունից՝ կենտրոնը նաև իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ՝ աֆակիկ գլաուկոմա, բուժում լազերային մեթոդներով, գլաուկոմայի բուժման կոմբինացված մեթոդների կիրառում, առաջնային խցիկի շունտավորում, դրենաժային համակարգերի տեղադրում։ Ի դեպ նշեմ, որ աչքի առաջնային խցիկի շունտավորումը առաջին անգամ կատարվել է Հայաստանում 2007 թվականից, ապա 2012-ից նաև ԱՄՆ մի քանի նահանգներում։

 



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer