Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կիրառվել է «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը

Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է հաջողությամբ կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ: «Այ-ստենտը» ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է:

«Մարդկանց մոտ ստեղծվել է տպավորություն, թե գլաուկոման անբուժելի հիվանդություն է: Դա կուրության պատճառ է դառնում միայն այն դեպքում, երբ անտեսվում է», - ասում է գլխավոր ակնաբույժ Աleksandr Մալայանը:

«Այ-ստենտի» գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Նա բազմիցս այցելել է Հայաստան և բազմաթիվ վիրահատություններ իրականացրել:

Սարքը տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ աջակցությամբ վերապատրաստվել է ԱՄՆ-ում բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ և հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները նորարարական ակնաբուժական պրակտիկայում:

Գլաուկոման հիվանդություն է, որի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը: Իսկ տեսողական նյարդի' որպես նյարդային հյուսվածքի, վնասման դեպքում վերականգնումն անհնարին է: Ներակնային ճնշումն էլ պայմանավորված է ներակնային հեղուկով, որը հատուկ ճանապարհով է դուրս գալիս. առաջին խոչընդոտը հենց այդ անկյունում է առաջանում, և կուտակված հեղուկը սկսում է ճնշել տեսողական նյարդը: Աչքի խցիկի անկյունում տեղադրվող շունտերը լավացնում են այդ հեղուկի արտահոսքը:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն դիմած հիվանդների 60 տոկոսը տառապում է առաջնային կամ երկրորդային բնածին գլաուկոմայով, որը վաղ թե ուշ փոփոխություններ կրելով' զարգացում է ապրում:

Շունտավորումը իդեալական միջամտություն է և ոչ մի բարդություն չի առաջացնում. բարդությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ միայն շունտավորումը բավարար չէ ներակնային ճնշումը իջեցնելու համար:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը և մեր երկիրն, առհասարակ, առաջիններից էին, որ մասնակցեցին շունտավորման գործընթացին, ինչն այսօր առողջապահական համակարգի ձեռքբերումներից է:

Ավտրալիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ Հայաստան ժամանած ԱՄՆ Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռիչարդ Լինսդրոմը հիացած էր Կենտրոնի հարմարություններով և զինվածությամբ վիրաբուժական մեթոդներով: Նա նաև նշում է, որ հիացած է այն ֆանտաստիկ աշխատանքով, որը կատարում է բժիշկ Ոսկանյանը, իր փորձառությամբ և պրակտիկայով: Հայաստանում ձեռք բերված փորձը կիրառելի և տարածելի են նաև այլ ոլորտների վրա:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի «Ջուլս Շտեյն աչքի ինստիտուտի» պրոֆեսոր Ջոն Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին երկու տասնամյակում իրենց հիմնական նպատակը եղել է աշխարհի լավագույն ակնաբույժ մասնագետներին Հայաստան բերելը, որպեսզի նրանք աչքի լույս պարգևեն հայ ժողովրդին:

Այսօր Հայաստանի համար շատ կարևոր է համագործակցությունը տարբեր երկրների առաջատար մասնագետների հետ, Հովհաննիսյանի խոսքերով իրենց համար մեծ պատիվ է նաև Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիանալի, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների հետ աշխատանքը:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Գլաուկոմա
• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի շարունակական համագործակցութունը Ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ• Մանկական գլաուկոմա. Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համագործակցում է աշխարհահռչակ Glaukos կազմակերպության հետ• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է կիրառվել «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Հոկտեմբերի 12-15 Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կատարվում են վիրահատություններ աչքի առաջային խցիկի միկրոշունտավորում• Նորագույն վիրահատություններ• Հարցազրույց գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյանի հետ• Գլաուկոմայի նորագույն բուժում ամերիկյան Glaukos կորպորացիայի հետ համատեղ• Գլաուկոմայի նորագույն բուժում
Գլաուկոմայի բարդացած դեպքերի վիրաբուժություն արհեստական փականների պատվաստումով (շունտավորում)
• Գլաուկոմայի նորագույն բուժում ամերիկյան Glaukos կորպորացիայի հետ համատեղ• Գլաուկոմայի նորագույն բուժում
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer