Կեռատոկոնուս

Կեռատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար: 

Արդեն շուրջ 9 տարի է, ինչ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ «Նորագույն ախտորոշիչ և լազերային վիրաբուժության» բաժանմունքում, բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ կեռատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվեց ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից, այլ նաև զգալիորեն լավացնել տեսողությունը:

Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:
Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել հիվանդության միայն սկզբնական փուլում: Հատուկ մշակված լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կերատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում դրա հետագա բարակացումը ու կորացումը:

Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի բեկումը մնում է կայուն:
Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգի մեթոդից: 5 տարիների ընթացքում կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92%-ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել 35-89-41 



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Ռեֆրակցիայի խանգարումներ
• Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում Տորիկ և ռեստոր-տորիկ լինզաների միջոցով• FEMTO LASIK Ռեֆրակցիոն Միջամտության Արդյունավետությունը ըստ Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի Ռեֆրակցիոն Վիրաբուժության Բաժանմունքի• Միակը Հայաստանում տեսողության շտկում բացառիկ ամերիկյան «ALCON» ֆիրմայի ֆեմտովարկյանային լազերի միջոցով• Աստիգմատիզմ• Հեռատեսություն• Կարճատեսություն (միօպիա)• Կատարախտ• Ելենա Մալայան`բ. գ. թ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ• Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում
Կեռատոկոնուսի կանխում և բուժում cross-linking նորագույն մեթոդով
• Հարցազրույց Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Ելենա Ալեքսանդրի Մալայանի հետ• Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer