Տարիքային մակուլոդեգեներացիա

Տարիքային մակուլոդեգեներացիան (ՏՄԴ) ցանցաթաղանթի մակուլյար շրջանի հիվանդություն է, որը կլինիկապես արտահայտվում է 50 տարեկանից հետո և բնութագրվում է վաղ և ուշացած փոփոխություններով:

Վաղ փոփոխություններն են`մակուլյար շրջանում առանձին դեղին բծեր` դրուզներ, ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի (ՑՊԷ) հիպերպիգմենտացիայի օջախներ, հստակ սահմանազատված ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի դեպիգմենտացիայի օջախներ:

Ուշացած փոփոխություններն են `ՑՊԷ-ի «շխարհագրական» ատրոֆիա ստորադիր անոթաթաղանթի անոթների թափանցումով, ՑՊԷ-ի շերտազատում նեյրոէպիթելի շերտազատումով կամ առանց նրա, նեովասկուլյարիզացիայի օջախներ ՑՊԷ-ի տակ, ֆիբրոգլիալ սպիական հյուսվածք, արյունազեղումներ, էքսուդատներ:

Հիվանդության ռիսկի գործոններն են`տարիքը, ծիածանաթանթի բաց գույնը, սիրտ-անոթային հիվանդությունները, հիպերտոնիան, ծխելը, ժառանգականությունը:

Հիվանդության ժամանակ ախտահարվում են երկու աչքերը:

(ՏՄԴ)-ն լինում է 2 տեսակի`

Ատրոֆիկ (չոր,ոչ էքսուդատիվ),որը հանդիպում է ավելի հաճախ(80% դեպքում),պրոգրեսիվում է դանդաղ և բնորոշվում է ակնահատակում դրուզների առկայությամբ և ՑՊԷ-ի <<Աշխարհագրական >>ատրոֆիայով:

Էքսուդատիվ (թաց,նեովասկուլյար),որը հիմնականում հանդիպում է ավելի հազվադեպ (20% դեպքում), ունի ավելի ծանր ընթացք և բնորոշվում է անոթաթաղանթի նեովասկուլյարիզացիայով:

Հիվանդները գանգատվում են կենտրոնական տեսողության աստիճանական նվազումից:Առաջանում են դիտվող առարկաների ծռմռվածություն (մետամորֆոպսիա),չափերի մեծացում կամ փոքրացում:Առաջանում է կենտրոնական սկատոմա:Չոր ձևի ժամանակ ախտանիշները զարգանում են շատ դանդաղ`տարիների ընթացքում,թաց ձևի ժամանակ հակառակը`ցանցաթաղանթի այտուցից կամ արյունազեղումներից կարող է շատ արագ իջնել տեսողությունը,բայց ադեկվատ բուժումից նորից բարձրանալ:

Բուժումը

Չոր ձևի ժամանակ

  • Վիտամին-հակաօքսիդանտների (վիտամիններ C, E, բետտա-կարոտին) և ցինկի նշանակումներ:Անհրաժեշտ է հիշել,որ բետտա-կարոտինը հակացուցված է ծխողներին,քանզի այն մեծացնում է թոքերի քաղցկեղի ռիսկը:
  • Լյուտեինի,զեակսանտինի ,հապալասի նշանակումներ
  • Ցածր էներգիայով արգոնային լազերկոագուլյացիա

Էքսուդատիվ ձև`

  • Տրիամսինոլոնի (կենալոգի) ինտրավիտրէալ ներարկումներ
  • Անոթային էնդոթելի աճի գործոնի ինհիբիտորների `Ավաստինի,Լուսենտիսի,

Մակուջենի ներարկումներ,որոնք բերում են տեսողության ժամանակավոր լավացման և մակուլյար շրջանի հաստության նվազման

  • Արգոնային լազերկոագուլյացիա
  • Ֆոտոդինամիկական թերապիա


  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer