Ցանցաթաղանթի շերտազատում

Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կլինիկայի Վնասվածքաբանական բաժանմունք դիմած ցանցաթաղանթի շերտազատումով հիվանդները կարող են ստանալ որակյալ և ժամանակակից բուժ.օգնություն:

Ցանցաթաղանթի շերտազատումը սենսոր ցանցաթաղանթի անջատումն է պիգմենտային էպիթելից` նրանց միջև հեղուկի կուտակման արդյունքում: Ցանցաթաղանթի շերտազատումն ոչ հազվադեպ հանգեցնում է տեսողության կտրուկ նվազման և կուրության, ուստի այն պահանջում է անհապաղ բուժական միջամտություն, որպեսզի հնարավորինս ճիշտ և արագ վերականգնվի ցանցաթաղանթի անատոմիական կառուցվածքը և ընկճվի նյարդային բջիջների ցուպիկների և շշիկների կորուստը:

Ըստ առաջացման մեխանիզմի ցանցաթաղանթի շերտազատումը լինում է 3 տեսակի` ռեգնատոգեն, տրակցիոն և էքսուդատիվ:

Ռեգմատոգեն շերտազազատումն առաջանում է ցանցաթաղանթի պատռվածքների առկայության պայմաններում, որի արդյունքում ջրիկացած ապակենման մարմինը պատռվածքից անցնում է սենսոր ցանցաթաղանթի տակ և բերում է վերջինիս սկզբում լոկալ, այնուհետև համատարած շերտազատման:

Ռեգմատոգեն շերտազատումով հիվանդների մեծ մասի մոտ դասական նախանշաններ հանդիսանում են ֆոտոպսիանները` լույսի առկայծումներ և ապակենման մարմնի լողացող պղտորումներ: Ֆոտոպսիաները սուր հետին վիտրեալ շերտազատման ժամանակ են ի հայտ գալիս ցանցաթաղանթի ձգումի հետևանքով՝ վիտրեոռետինալ կպումների շրջանում: Ֆոտոպսիաների դադարումը կապված է կպումների պոկման հետ, որը կարող է իր մեջ ներառել նաև ցանցաթաղանթի սերտաճած հատվածը: Որոշ ժամանակ անց հիվանդները նշում են տեսադաշտի հարաբերական դեֆեկտներ, որոնք կարող են պրոգրեսիվել և ընդգրկել նաև կենտրոնական տեսողությունը: Տեսադաշտի փոփոխություններն առաջանում են ցանցաթաղանթի շերտազատումից հետո, հիվանդները նկարագրում են որպես «մուգ վարագույրի» առաջացման զգացողություն:

Տրակցիոն շերտազատումն առաջանում է հիմնականում պրոլիֆերատիվ շաքարախտային ռետինոպաթիայի, անհասության ռետինոպաթիայի, պրոլիֆերատիվ վիտրէոռետինոպաթիայի և թափածակող վնասվածքների ժամանակ՝ պրեռետինալ ֆիբրոզի և մեխանիկական կրճատման հետևանքով: Ֆոտոպսիաները բացակայում են, քանի որ ցանցաթաղանթի շերտազատումը զարգանում է դանդաղ՝ վիտրեոռետինալ տրակցիաների թաքնված զարգացման հետևանքով և չի ուղեկցվում սուր հետին վիտրեալ շերտազատումով: Տեսադաշտի փոփոխությունները ևս պրոգրեսիվում են դանդաղ և կարող են տևել ամիսներ, երբեմն նաև տարիներ:

Էքսուդատիվ շերտազատումը հիմնականում առաջանում է ներակնային բորբոքային հիվանդությունների և նորագոյացությունների ժամանակ, որի դեպքում սուբռետինալ տարածությունում լինում է շճային հեղուկի կուտակում՝ առանց պատռվածքի և տրակցիոն կոմպոնենտի: Այս դեպքում շերտազատված ցանցաթաղանթը շատ շարժուն է, ի հայտ է գալիս «հեղուկի տեղաշարժման» ֆենոմենը:

Ցանցաթաղանթի շերտազատման բուժումը պահանջում է վիրաբուժական անհապաղ միջամտություն,որի նպատակն է հանդիսանում ցանցաթաղանթի

պատռվածքի հայտնաբերումը և փակումը,պրեռետինալ և վիտրէոռետինալ տրակցիաների հատումը,ընդհանուր հիվանդության բուժումը:Վիրաբուժական բուժման եղանկեներն են '

Պնևմատիկ ռետինոպեքսիա –իրենից ներկայացնում է ամբուլատոր միջամտություն,

որի ժամանակ ինտրավիտրէալ ներմուծվում է ընդհարձակվող իներտ գազ'ռետինալ պատռվածքի պաշարման նպատակով:Պատռվածքները պաշարում են կրիոկոագուլյացիայով կամ ֆոտոլազերկոագուլյացիայով'գազի ներմուծումից առաջ կամ մի քանի ժամ հետո:Վիրահատությունից հետո հիվանդը մի քանի օր պետք է ընդունի գլխի այնպիսի դիրք, որ գազը ցանցաթաղանթի պատռված հատվածի հետ գտնվի անմիջական կոնտակտի մեջ: ²յս վիրահատությունը հնարավոր է իրականացնել միայն թարմ շեñտազատման դեպքում,պատռվածքների տեղակայումով ժ 8-4 շրջանում:

Սկլերայի պլոմբավորում էքսպլանտատով( լոկալ կամ ցիրկուլյար)- Այս վիրահատության էությունը կայանում է սկլերայի ներհրման մեջ : Էքստրասկլերալ պլոմբավորման հիմնական նպատակÝ է ցանցաթաղանթի պատռվածքների փակումը'պիգմենտային էպիթելի և սենսոր ցանցաթաղանթի մոտեցման ճանապարհով,ինչպես նաև դինամիկական վիտրեոռետինալ տրակցիաÛի նվազեցումը : Էքսպլանտատը 'դա մի նյութ է, որն անմիջապես կարվում է սկլերային: ¾քսպլանտատները հիմնականում լինում են սիլիկոնից և ունեն տարբեր ձևեր ու չափեր: Օգտագործվում են ինչպես սիլիկոնային ժապավեններ, այնպես էլ սիլիկոնային սպունգեր: Էքստրասկլերալ պլոմբավորումը կարելի է համակցել պատռվածքների կրիոկոագուլյացիայի , ֆոտոլազերկոագուլյացիայի , ինչպես նաև հետին փակ վիտր¿կտոմիայի հետ:

Հետին փակ վիտրէկտոմիա –Կատարվում է արտահայտված չներծծվող վիտրէալ արյունազեղումների ,վիտրէոռետինալ տրակցիայով պրոլիֆերատիվ անգիոռետինոպաթիաների,մակուլայի տրակցիոն այտուցի ,ցանցաթաղանթի տրակցիոն և ռեգմատոգեն շերտազատումների ժամանակ:Անհարժեշտության դեպքում վիրահատության ընթացքում միանգամից կատարվում է ցանցաթաղանթի էնդոֆոտոլազերկոագուլյացիա:Վիտրէկտոմիայից հետո շերտազատված ցանցաթաղանթի ուղման և ներքին տամպոնադայի համար, ներմուծվում ¿ ապակենման մարմնի տարբեր ժամանակավոր փոխարինիչներ 'ֆիլտրված օդ,ընդհարձակվող իներտ գազեր և սիլիկոնային յուղ:Հիվանդները օդի և գազի ներմուծումից հետո մի քանի օր գրեթե ոչինչ չեն տեսնում,բացի լույսից:

Ատիճանաբար առաջանում է սահման օդի կամ գազի պղպջակի և ներակնային հեղուկի միջև,հիվանդը նշում է պղպջակի շարջումը գլխի շարժման ժամանակ:

Պղպջակի ներծծմանը զուգահեռ սկսում են երևալ պատկերները,և ի վերջո տեսողությունը վերականգնվում է:Սիլիկոնային յուղն օգտագործվում է ավելի երկարատև հետվիրահատական ինտրաօկուլյար տամպոնադայի համար:

Սուբռետինալ հեղուկի դրենավորում

Ցանցաթաղանթի շերտազատման ժամանակ բուժում չստանալու պարագայում առաջանում է տեսողության անվերադարձ կորուստ,ընդհուպ մինչև տեսողական օրգանի կորուստ:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Վիտրեո-ռետինալ խանգարումներ
• Վիտրեոռետինալ վիրաբուժություն• Տարիքային մակուլոդեգեներացիա• Շաքարախտային ռետինոպաթիա
Վիտրեոռեթինալ վիրահատություններ
• Շաքարախտային ռետինոպաթիա
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer